«Ադրբեջանում սկսվել է լայնամասշտաբ զորավարժություն». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանում սկսվել է լայնամասշտաբ զորավարժություն». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում սկսվել է լայնամասշտաբ զորավարժություն, որը կտևի մինչև մայիսի 24-ը ներառյալ:

Զորավարժությանը մասնակցում է 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և զրահապատ մեքենա, հրետա-հրթիռային 200 տարբեր տրամաչափի համակարգեր, 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Զորավարժությունները սկսվել են անցկացվել գիշերային պայմաններում, այսինքն՝ գիշերվանից:

Զորվարժության հիմնական գործողություններն են.
1. Գիշերային, կլիմայական և ռելիեֆային բարդ պայմաններում հակառակորդի հարձակումը ճնշել և անցնել հակահարձակման,
2. Հատուկ ջոկատայինների գործողություններ հակառակրոդի թիկունքում,
3. Բարոյահոգեբանական վիճակի կարգավորում սեփական անձնակազմի մոտ:
Ըստ էության, զորավարժությունները կարևոր են ցանկացած բանակի համար, սակայն ես այստեղ ավելի շատ տեսնում եմ փողերի լվացում: Գաղտնիք չէ, որ զորավարժություններում է տեղի ունենում հսկայական փողերի լվացում»:



Նման նյութեր