
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը նոր իմացա՞վ, որ Հայաստանի դատական համակարգը կոռումպացված է, այդ ոլորտում բարեփոխումները կարող էր մի տարի առաջ սկսել։ ԱԱԾ-ում բազմաթիվ դոսյեներ կան դատավորների կայացրած ապօրինի վճիռների, նրանց ընտանիքների ունեցած ահռելի ունեցվածքի, բիզնեսների վերաբերյալ։ Դատական համակարգում վիրահատական միջամտությունը ռիսկային է. հիվանդն անզգայացումից կարող է ուշքի չգալ»։