«Այս հարցերի լուծումը օրենսդրական, իրավական դաշտում պետք է լինեն». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Այս հարցերի լուծումը օրենսդրական, իրավական դաշտում պետք է լինեն». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ինչքան ելույթի վերջի մասից հասկացա, Փաշինյանը ժողովրդին կոչ արեց դատարան շրջափակել, որպեսզի հանդիպման քննարկման արդյունքները իրեն ցանկալի ուղղությամբ գնան:
Դե, մարդը հավաքել է բոլորին, այդ թվում ուժայիններին ու ասում է, այս քննարկման արդյունքներից ելնելով կդիմեմ դատարանները շրջափակած ժողովրդին:
Այ սա հենց այն մոտեցումն է հարցերի լուծման, որ ինձ համար անընդունելի է: Այստեղ է, որ իշխանության բոլոր ճյուղերի մի կենտրոնից կառավարման ռիսկեր եմ տեսնում:

Այլապես, ելույթում բերված բովանդակային կետերը միանգամայն ընդունելի են: Ավելին, դրա ուղղությամբ առ այսօր քայլեր չեն արվել և հենց սա է իմ, մեր քննադատության առարկան:

Այս քայլերը անելու համար չեմ կարծում թե խանգարող հանգամանքներ կաին և չեմ կարծում, որ ժողովուրդը պիտի դատարան շրջափակի, որ այս հարցերը լուծում ստանան: Այս հարցերի լուծումը օրենսդրական, իրավական դաշտում պետք է լինեն»:



Նման նյութեր