Արտառոց դեպք Երևանում. երիտասարդը փորձել է պատշգամբից իջնել փողոց ու ընկել է մեքենայի վրա. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Արտառոց դեպք Երևանում. երիտասարդը փորձել է պատշգամբից իջնել փողոց ու ընկել է մեքենայի վրա. armeniasputnik.am

23 տարեկան երիտասարդը ոչ սթափ վիճակում որոշել է իջնել երրորդ հարկի պատշգամբից։

Մեր տեղեկություններով՝ մայիսի լույս 19-ի գիշերը արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։

Ժամը 5-ի սահմանում շտապօգնության խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է հասցրել Երևանում ապրող 23-ամյա մի երիտասարդի։ Նրա գլխին վնասվածքներ են եղել․ առաջին հայացքից երիտասարդին ծեծել էին։

Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը ծեծի չի ենթարկվել։ Դեպքի ժամանակ նա ոչ սթափ վիճակում է գտնվել և փորձել է ինչ-ինչ պատճառներով երրորդ հարկի բնակարանի պատշգամբից իջնել փողոց։

Այդ ընթացքում կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ներքևում կայանված մեքենայի վրա՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ։ «Մերսեդեսի» ձայնազդանշանային համակարգը միացել է։ Աղմուկից հարևանները դուրս են եկել ու օգնության հասել երիտասարդին՝ զանգահարելով 1-03։

armeniasputnik.am