
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ԱԺ-ում հանդիպելու է «Իմ քայլը» խմբակցության հետ։ Տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում փոխանցեցին խմբակցության մեր աղբյուրները։ Հանդիպումը տեղի է ունենալու երեկոյան ժամը 7-ին։ Հիշեցնենք, որ մինչ այս Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը երաշխավորություն էին ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու հարցով։