
Եվրո-2020-ի ընտրական փուլի` հունիսի 11-ին կայանալիք Հունաստան-Հայաստան խաղում Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացվել են Աթենքի Օլիմպիական մարզադաշտի 19-րդ և 21-րդ սեկցիաները:
Տոմսերի արժեքն է 20 եվրո (մոտ 11 հազար ՀՀ դրամ)
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Տոմսերը կարելի է ձեռք բերել միայն օնլայն եղանակով՝ անցնելով հետևյալ հղումով, գրանցվելով և լրացնելով պահանջովող բոլոր դաշտերը: