«Խնդիրը եղել է, կա ու կմնա սելեկտիվությունը». Աշոտ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

«Խնդիրը եղել է, կա ու կմնա սելեկտիվությունը». Աշոտ Խուրշուդյան

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքում գրել է.

«Իսկ գիտե՞ք, թե Ֆեմիդայի աչքերն ինչու՞ են փակ։

Անունն ինչ ուզում եք դրեք. արդարադատություն, քննություն, զննություն, հարցապնդում, վետինգ, անցումային արդարադատություն, գնահատական …
Խնդիրը եղել է, կա ու կմնա սելեկտիվությունը։ Արդյունքում ստանում ենք ընտրովի արդարադատություն, ընտրովի վետինգ, ընտրովի գնահատական։

Կա՞ այլ ելք։ Կա՛։ Սակայն այլ ելքը սկուզբանքայնությունն է։ Մի բան, որ ֆեյսբուկը թերթելիս տեսնում եմ, որ չկա։ Իսպառ բացակայում է։ Սուբյեկտիվությունը պռնկից դուրս է թափվում։ Ցանկացած թափթփուկի ու օպորտունիստի քամելեոնիկ պահվածքը ծափահարվում է, եթե ինչ-որ թիմի քիմքին հաճո խոսք է ասում։ Իսկ կշռադատած, սակայն հակառակ կարծիքը՝ գանահարվում է։ Նման սուբյեկտիվության պայմաններում ընդամենը Ֆեմիդայի հայացքի ուղղություն եք փոխում՝ նրա աչքերը փակողը չեք։ Հա՛, ու գրածիս ինչ էլ արձագանքեք՝ սուբյեկտիվ է լինելու։

«Եթե քո խնդիրները ստեղծողի հետույքին շատ ուժեղ հարվածես, մի ամիս չես կարող նստել»։ Թեոդոր Ռուզվելտն է ասել։ Սուբյեկտիվ անձը պատրաստ է բոլորին մեղադրել՝ բացի ինքն իրենից։ Սա է մեր մշակույթը. այն պահանջում է փակված աչքերով Ֆեմիդա, քանի դեռ ուրիշին են դատում…»:



Նման նյութեր