Նոր Զելանդիայի մզկիթներում մարդկանց գնդակահարած չարագործին մեղադրեցին ահաբեկչության մեջ
Advertisement 1000 x 90

Նոր Զելանդիայի մզկիթներում մարդկանց գնդակահարած չարագործին մեղադրեցին ահաբեկչության մեջ

Նոր Զելանդիայի մզկիթներում մարդկանց գնդակահարած տղամարդուն ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ասված է Նոր Զելանդիայի ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշված է, Բրենթոն Թարանթի նկատմամբ նաեւ առաջադրել են սպանության եւ երկու մահափորձի լրացուցիչ մեղադրանքներ: Ընդհանուր առմամբ նրան մեղսագրում են 92 հանցագործություն. 51 դատաստան, 40 սպանության փորձ և ահաբեկչության կատարում:

Reuters-ը նշում է, որ ահաբեկչության մեղադրանքն առաջին անգամ է առաջադրվել Նոր Զելանդիայի պատմության մեջ: Ըստ որում այդ ոլորտը կարգավորող օրենքներն սկսել են գործել սոսկ 2002 թվականին. դրանք ընդունել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողություններից հետո: Թարանթը պետք է հերթական անգամ դատարանի առաջ կանգնի հունիսի 14-ին: Ներկայում նա գտնվում է կալանքի տակ և պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի, որը կորոշի, թե կարելի է արդյոք նրա նկատմամբ դատական քննություն անցկացնել:

Քրայսթչերչ քաղաքում երկու մզկիթների վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 15-ին, զոհվել է 51 մարդ, ևս ավելի քան 40 հոգի վերքեր է ստացել:



Նման նյութեր