Տերյան 62 հասցեում կփակցվի ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
Advertisement 1000 x 90

Տերյան 62 հասցեում կփակցվի ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու մասին առաջարկին: «Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Երևանի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

Լևոն Փիրուզյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցերի, կենսաբանական օբյեկտների վրա արտաքին ֆիզիկական և քիմիական գործոնների ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմների ուսումնասիրությանը: Լևոն Փիրուզյանը եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ, ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ: Ակադեմիկոս Լևոն Փիրուզյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ, նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (1975թ.), Հոկտեմբերյան հեղափոխության (1981թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի ( 2008թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի ( 2002թ.), Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի ( 1997թ.) շքանշաններով: Լևոն Փիրուզյանը մահացել է 2013թ.:



Նման նյութեր