Մաշտոցի պողոտայի գետնանցման կոնցեպտ. evnmag.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մաշտոցի պողոտայի գետնանցման կոնցեպտ. evnmag.com

Ստորակետ արվեստանոցը Ֆեյսբուքում ներկայացրել է Մաշտոցի գետնանցման (այժմ փակված) վերանորոգման կոնցեպտ։ Նախագծելիս ճարտարապետներն առաջին հերթին նպատակ են դրել գետնանցումը դարձնել անվտանգ բոլորի համար, թե՛ առավոտյան, և թե՛ գիշերային ժամերին, զարգացնել քաղաքային մշակույթը և Երևանում գրաֆիտի արվեստը (նախքան փակվելն այս գետնանցման պատերին հաճախ էին սթրիտ-արտի նմուշներ հայտնվում), հոգալ մշտական խնդրի՝ «պետքարանի» հարցը (կիսամութ անցումը նաև հաճախ չարտոնված զուգարանի էր վերածվում), ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գետնանցումից օգտվելը դարձնել հնարավոր։

Հաղորդագրության մեջ ասվում է․ «Այս նպատակներին հասնելու համար մենք նախագծեցինք աստիճանների և թեքահարթակի այս հիբրիդ լուծումը, որից կարող են նաև օգտվել մանկասայլակով ծնողները, հեծանվորդները և բոլոր նրանք, ում համար աստիճանները հարմար չեն: Անցումում տեղադրեցինք լուսային սենսորներ, որոնց միջոցով անցորդի շարժմանը զուգահեռ միանում են լույսեր, այսպիսով ապահովելով լուսավորությունը և միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսը»։

Իսկ անցումների մշտական խնդիրը լուծելու համար անցումի միջնամասում նախագծեցինք ներս ընկած թեք պատեր, որոնց վրայով հոսում է ջուր. այդ հատվածները կարող են ծառայել որպես հասարակական զուգարան՝լուծելով մեր քաղաքի լուրջ խնդիրներից մեկը:

Գրաֆիտիների համար նախատեսված պատը ենթադրվում է պարբերաբար թարմացնել նորանոր պատկերներով։

evnmag.com