ԱԱԾ-ն՝ Բագրատաշենի անցակետի իրավիճակի մասին
Advertisement 1000 x 90

ԱԱԾ-ն՝ Բագրատաշենի անցակետի իրավիճակի մասին

Բագրատաշենի մաքսատանն արդեն 5-րդ օրն է՝ լարված իրավիճակ է։ Պատճառը Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով բերված ապրանքներն են, որոնք մաքսատանը խառնվել են իրար։

Հինգերորդ օրն է, որ առևտրականները գիշերում են մաքսակետի անգարում, և նրանց հսկում են ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները։

Առևտրականները պնդում են, որ իրենց ապրանքները մաքսազերծված են, թղթերը կան, բայց իրենց անհայտ պատճառներով պահում են անգարում։

Araratnews.am-ը խոսեց ԱԱԾ մամլո խոսնակ Սամսոն Գալստյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում անցակետում։

«Քննություն է տարվում, հետագայում կպարզաբանենք»,- նշեց Գալստյանը։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ են ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատակիցները 5 օր հսկում առևտրականներին, ԱԱԾ խոսնակը պատասխանեց․ «Այս պահին փոխանցելու տեղեկատվություն չունենք, հետո ավելի մանրամասն կպարզաբանենք»։



Նման նյութեր