Ավտոմոբիլիստը հայտնվել է ավազամրրիկի կենտրոնում և անհավատալի տեսանյութ նկարահանել ավտոմեքենայի միջից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ավտոմոբիլիստը հայտնվել է ավազամրրիկի կենտրոնում և անհավատալի տեսանյութ նկարահանել ավտոմեքենայի միջից

Ավազամրրիկները հազվադեպ երևույթ չեն Ավստրալիայի համար, բայց Միլդյուրա քաղաքի բնակիչները վերջին անգամ նման ուժի բնական կատակլիզմ են տեսել կես դար առաջ:

Ցերեկը գիշեր է դարձել հաշված վայրկյաններում, և տղամարդը բառացիորեն ապոկալիպտիկ ֆիլմի հերոս է դարձել:

Այդ գրավիչ տեսագրությունը նկարահանվել է Ավստրալիայում: Կադրերում երևում է, թե ինչպես է ավտոմոբիլիստն ընթանում դեպի ավազե վիթխարի պատը: Նա հազիվ մոտենում է դրան, երբ ցերեկը բառացիորեն գիշերի է փոխվում:

Տղամարդը որքան հեռու է գնում, իրադությունն այնքան ավելի է վատանում առջևում, և տեսանելիությունը գրեթե լիովին կորչում է: Ինչ-որ պահի ավտոմոբիլիստը կարճատև դադար է առնում ճամփեզրին և ավելի ուշ շարունակում ընթացքը:



Նման նյութեր