
Երևանի Հանրապետության հրապարակի գունաերաժշտական շատրվանների ժամանակացույցում մայիսի 28-ից կկատարվեն փոփոխություններ:
Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջրային շոուն կմեկնարկի ժամը 21:00-ից և կշարունակվի մինչև 23:00-ն:
Տեխնիկական-սանիտարական օրն այսուհետ երեքշաբթի օրվա փոխարեն կտեղափոխվի երկուշաբթի: