Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնը համեմատել է տարբեր դարաշրջանների ամենահարուստ մարդկանց կարողությունը: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Ուիլյամսոնը վստահ է, որ անցյալի հարուստների՝ ձեռնարկատերերի, թագավորական ընտանիքների անդամների և հռոմեական զորահրամանատարների կարողությունը գերազանցել է ժամանակակից միլիարդատերերի վաստակը: Տնտեսագետը դարաշրջանների ամենահարուստ մարդկանց ֆինանսական ցուցանիշները համադրում է եկամուտների և պետական ՀՆԱ-ի հարաբերակցությամբ:
Նրա հաշվարկներով՝ արևմտյան քաղաքակրթության պատմության մեջ ամենահարուստ մարդը եղել է նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերը: 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին ձեռնարկատերը կուտակել է մեկուկես միլիարդ դոլար կարողություն (մոտավորապես 16 մլրդ դոլար՝ մեր ժամանակներում), որն իր մահվան պահին կազմել է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1,6 տոկոսը: Այդ համամասնությունների պահպանման դեպքում Ռոքֆելլերի եկամուտները գրեթե երեք անգամ կգերազանցեին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը, որն ամենահարուստ մարդն է ճանաչվել ժամանակակից պատմության մեջ: Նրա ակտիվները գնահատվում են մոտավորապես 117 մլրդ դոլար: