
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի այն հայտարարությանը, որով նա ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին խորոհւրդ էր տվել փոխել անունը, քանի որ նրա անունը պատիվ չի բերում Հայկ անունով մյուս քաղաքացիներին:
Արթուր Սաքունցը, մասնավորապես, գրել.
«Էլ ախմախություն չկա՞ր ասելու.
Չէ մի չէ, մի հատ էլ անուն, ազգանունների վեթինգի առաջարկ արեք:
Ինչպես կարելի է նման մակարդակի իջնել։
Այստեղ են ասել, «Ձեր նմաններ խայտառակում ռեսպուբլիկան»։