Սարի թաղում որդին ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել հորը
Advertisement 1000 x 90

Սարի թաղում որդին ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել հորը

Ապրիլի 28-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 25-ին Սարի թաղի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, տարեց տղամարդուն հարվածել և վնասվածքները պատճառել է 50-ամյա որդին, որը մայիսի 21-ին, ժամը 14.00-ին, ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին ու ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն: