
Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը, երրորդ օրն է, անկցակցնում է լայնածավալ զորավարժություններ, որոնք հնարավորինս նույնականացված են պատերազմական իրավիճակի հետ:
Որպեսզի ավելի տպավորիչ լինի, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է առաջապահ դիրքեր, ստուգել ստորաբաժանումների մարտունակությունը, տվել հանձնարականներ: Նա հանձնարարել է Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքում տալ ոչ համարժեք հակահարված ՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակները:
Որպես կանոն զորավարժությունների ժամանակ օգտագործվում է «պայմանական հակառակորդ» տերմինը, սակայն Ադրբեջանը կոնկրետ հնչեցնում է Հայաստանի Հանրապետության անունը, որպես զորվարժությունների թիրախ»: