«Իրավական ի՞նչ հիմքեր կան նման գործելակարգի». Սուրեն Սահակյան
Advertisement 1000 x 90

«Իրավական ի՞նչ հիմքեր կան նման գործելակարգի». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի քաղաքացիները շատ հաճախ ավտոմեքենաներ են գնում ԱՄՆ տեղակայված ավտոաճուրդներից։ Մեքենան գալիս ա Հայաստան, ըստ դրա ինվոյսային արժեքի, տեղի ա ունենում մաքսազերծում։ Աճուրդներ կազմակերպող ընկերությունները միջնորդներ են հանդիսանում վաճառողի և գնորդի, այս դեպքում՝ ՀՀ քաղաքացու միջև։ Այդ ընկերությունները նշված ծառայության համար որոշակի վճար են գանձում, եկամուտ ստանում ու դրանից հարկեր մուծում ԱՄՆ-ում։ Սույն թվականի մայիսի 1-ից ՊԵԿ-ը մի գործելակարգ ա որդեգրել, որ ինվոյսային արժեքի մեջ ա ներառում նաև այդ միջնորդավճարը։ Գուցե ՊԵԿ-ը կարծում ա, որ մենք ամեն մեքենայի հետ նաև ԱՄՆ-ում իրականացված, վերջացած, հարկված ծառայությո՞ւն ենք ներմուծում։ Ի դեպ, այդ ծառայությունն արդեն մի անգամ հարկվում ա, մի անգամ էլ ստեղ ենք ներմուծողներից «քերում»։ Հիմա ուզում եմ հարցնել, թե ի՞նչ իրավական հիմքեր կան նման գործելակարգի, ինչո՞վ ա այն հիմնավորված ընդհանրապես, բացի բյուջե լցնելու մոլուցքը»։



Նման նյութեր