Ավտոմատացված գովազդներ ստեղծելու գործիքը հիանալի միջոց կարող է դառնալ փոքր բիզնեսների սեփականատերերի համար, ովքեր չունեն շատ փորձ գովազդների կիրառումից և ցանկանում են գովազդել իրենց պրոդուկտը Facebook-ում։
Վերջինիս աշխատանքի սկզբունքը շատ պարզ է. մի քանի հարցերի միջոցով գործիքը փորձում է հասկանալ տվյալ բիզնեսի ոլորտը և այն նպատակը, որին օգտատերը ցանկանում է հասնել գովազդով։ Դրանից հետո, հիմնվելով պատասխանների և այն ինֆորմացիայի վրա, որը կա բիզնեսի Facebook-ի էջում, գործիքը ստեղծում է լսարան, որը անհրաժեշտ է թիրախավորել։ Գործիքը նաև առաջարկում է ֆիքսված բյուջե գովազդի համար, ինչպես նաև մի քանի տարբերակներ գովազդի կառուցվածքի մասով։
Բնականաբար, առաջարկվող բոլոր տարբերակները և դետալները կարող են փոփոխվել օգտատիրոջ կողմից։
Չնայած այս գործիքի թողարկմանը, օգտատերերը կարող են չօգտվել վերջինից և գործարկեն մեզ քաջատեղյակ Facebook-ի Ads Manager-ը։ Այս գործիքը հարմար կլինի այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում 0-ից ստեղծել իրենց գովազդը և ցանկանում են օգտվել պարզեցված կաղապարից։ Սա հիանալի միջոց է նաև սկսնակ մարքեթինգի մասնագետների համար գովազդներ տեղադրելո
Ավտոմատացված գովազդ ստեղծելու համար կարող եք հետևել Facebook-ի կողմից տեղադրված ուղեցույցին, ինչպես նաև ընթերցել AdEspresso-ի կողմից գրված բովանդակալից նյութին։