Փոքրիկների «ծեծկռտուք» Երևանում. 1.5 տարեկան տղան քերծվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Փոքրիկների «ծեծկռտուք» Երևանում. 1.5 տարեկան տղան քերծվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. armeniasputnik.am

Մայիսի 16–ին «Ինչուիկ» քոլեջ–նախակրթարանում 2 տարեկան աղջնակը ճանկռել է 1.5 տարեկան տղային, որին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քոլեջ–նախակրթարանի տնօրեն Արթուր Ավետիսյանը։

«Մայիսի 16–ին, երբ երկու երեխաներն էլ իրար մոտ են եղել, դայակը գնացել է խաղալիք բերելու, ու այդ ընթացքում աղջիկը ճանկռել է տղային։ Նրան հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները զննել են վերքը, որպեսզի տեսնեն` ինֆեկցիա չի՞ անցել։ Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է, երեխան տանն է»,–ասաց նա։

Նրա խոսքով` տղան արդեն երեք ամիս է, ինչ հաճախում է իրենց նախակրթարան–քոլեջ, և ծնողը դայակից որևէ դժգոհություն չի ունեցել։ Աղջկա մայրը զանգահարել է տղայի մորն ու ներողություն խնդրել, սակայն վերջինս որոշել է` այլևս իր տղային «Ինչուիկ» չտանել։

Ոստիկանության լրատվականից էլ հայտնեցին, որ երեկ Էրեբունու բաժնից նյութեր են փոխանցվել ոստիկանություն, որ մայիսի 16–ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 2018–ին ծնված մի երեխա` «դեմքի բազմաթիվ քերծվածք վերքեր» ախտորոշմամբ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

armeniasputnik.am