
Նարեկ Սամսոնյանի գրառումներից. «Որ ասում ենք դեբիլների ապստամբություն, նեղանում են, բայց հիմա մեկդ ինձ բացատրեք էլի` ի՞նչ ա սա նշանակում:
Որեմն ԱԺ աշխատակազմում սուպերդեբիլիզմ ա տիրում ու իրանց պաշտոնական ռիլիզները աբսուրդից մի քանի աստիճան բարձր եզերքներ են գրավում:
Պաշտոնական հայտարարության մեջ բռնել գրել են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի առաջին տեղակալը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կազմում եկել ու հանդիպել ա պատգամավորի հետ, իսկ պաշտոնական կայքի ռուսերեն բաժնում Ալեքսեյ Գրոմովին ընդհանրապես ուրիշ ձև են ներկայացրել: Ու սա, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, արվում է ՀՀ թիվ 1 քաղաքական ամբիոնի պաշտոնական կայքում: Չնայած չի բացառվում, որ ԱԺ նախագահն էլ չիմանար Գրոմովին ու հենց ինքը ասած լիներ «գուգլ արեք, տեսեք՝ ով ա էդ տղեն» ու պատահական սենց աբսուրդ ստացվեր:
Ա՛յ, էս եք դուք ու ձեր իշխանությունը»: