Մի շարք երկրներում YouTube տեսահոսթինգի օգտատերերը մայիսի 23-ին հայտնում են ծառայության աշխատանքի խափանման մասին: Դա հետեւում Է Downdetector ծառայության տվյալներից, որը հսկում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը:
Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երեւանի ժամանակով մոտավորապես 03:10-ին: Ամենից հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսագրության հեռարձակման հետ կապված խնդիրներից (73 տոկոս), 14 տոկոսը չի կարողանանում մտնել իր օգտահաշիվ, եւս 12 տոկոսը գանգատվում Է կայքի ոչ կոռեկտ աշխատանքից: Ծառայության աշխատանքում խնդիրներ են նկատվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում , Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում եւ Ռումինիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: