
1920-ի մայիսին հայ բոլշեւիկները ապստամբեցին ՀՀ օրինական իշխանությունների դեմ՝ նպատակ ունենալով հասնել երկրի խորհրդայնացմանը։ Զինված խռովությունը ճնշվեց, սակայն դրան անմիջապես հաջորդեցին ռուս-ադրբեջանական զինուժի ագրեսիան ՀՀ-ի դեմ եւ Արցախի բռնազավթումն ու փաստացի բռնակցումը Ադրբեջանին (1920 մայիս)։ Այդ օրերին նույնպես ձեւավորվել էր ռուս-թուրքական դաշինք՝ ընդդեմ Արեւմուտքի եւ նրա դաշնակից Հայաստանի։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է
Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երկրի համար այս ծանր օրերին յուրաքանչյուր բոյկոտ, ելույթ ու սոցիալական դժգոհության այլ դրսեւորում կամ ուղղորդված է, կամ ուղղորդվելու է հակապետական ու հակազգային ուժերի կողմից՝ վերաճելով ազգի ու պետականության դեմ թշնամանքի գործողությունների։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: