Ինչո՞ւ է քնի պակասն այդքան վտանգավոր սրտի համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է քնի պակասն այդքան վտանգավոր սրտի համար

Քնի պակասը շատ ավելի վտանգավոր է սրտի համար, քան կարելի է ենթադրել, պարզել են Բոուլդերի (ԱՄՆ) Կոլորադոյի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են այն մեխանիզմը, որը բացատրում է, թե ինչպես է քնի պակասն առաջ բերում կաթվածից եւ սրտի նոպայից մահանալու ռիսկի աճ։

Հետազոտողները վերլուծել են 44-62 տարեկան 24 մարդու արյան նմուշները։ Կամավորների մոտ կեսը գիշերը քնել է 7-8,5 ժամ, մյուս կեսը՝ 5-6,8 ժամ։ Գիտնականները չափել են ինը տարբեր միկրոՌՆԹ-ների էքսպրեսիան՝ ՌՆԹ կարճ շղթայական մոլեկուլներ, որոնք կարգավորում են հատուկ գեների ակտիվությունը, որոնք կապված են անոթների բորբոքման, իմունիտետի եւ դրանց առողջության պրոցեսների հետ։

Պարզվել է, որ մարդիկ, որոնք քնում են օրական 7 ժամից պակաս, միկրոՌՆԹ երեք կարգավորող մոլեկուլների ցածր մակարդակ ունեն։ Այդ միացություններն են miR-125A-ն, miR-126-ը եւ miR-146a-ն, որոնք կարեւոր դեր են խաղում արյունատար անոթների բորբոքման նվազման եւ դրանց նորմալ աշխատանքն ապահովելու գործում։

Ինչպես հայտնի է, քնի պակասը խանգարում է զարկերակների ներքին մակերեսի բջիջների բնականոն աշխատանքին, որոնք արդյունքում նորմալ չեն նեղանում եւ չեն լայնանում։ Դա հանգեցնում է մի շարք սրտանոթային հիվանդությունների եւ բարձրացնում է դրանց պատճառով մահանալու վտանգը։

med.news.am