Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի՝ Հայաստան առաջիկա այցելության շրջանակում չինական կողմը պատրաստ է Հայաստանի հետ բացահայտելու մեկ գոտու և մեկ ճանապարհի կառուցման գործում նոր ուղիներ, ինչպես նաև ակտիվացնելու երկու քաղաքակրթությունների փորձի փոխանակումը, խթանելու երկրների միջև համագործակցությունը: Այս մասին ասաց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա նշեց, որ Չինաստանի ԱԳ նախարարի առաջիկա այցելությունը աննախադեպ է վերջին տարիների ընթացքում: «Ցավոք, վերջին տարիներին այդ մակարդակի շփումներ չեն եղել, այնպես որ այս այցելությունը շատ կարևոր է»,- ասաց ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցելության ընթացքում արդյունավետ և օգտակար շփում է եղել նախագահ Սի Ծինփինի և վարչապետ Լի Կեցյանի հետ:
Ինչ վերաբերում է Վանի Իի այցելության բովանադակային հատվածին, պաշտոնյան հայտնեց, որ կողմերը արդեն որոշել են համագործակցությունը խորացնել հետևյալ ոլորտներում՝ առևտրի, ներդրումների, մետալուրգիայի, վերականգնվող էներգետիկայի և ենթակառուցվածքների:
«Բացի այդ, կողմերը նաև մտադիր են ամրապնդել մարդասիրական համագործակցությունը, ինչպես նաև համատեղ պայքարել ահաբեկչության, ծայրահեղականության դեմ»,- նշեց նա:
ԱԳՆ-ի ներկայացուցիչը հավելեց նաև, որ այցի ընթացքում կողմերը կստորագրեն ամուր հիմքերի վրա դրված պայմանագրեր: