Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին: Մասնավորապես, զորավարժության ընթացքին հետևելու ժամանակ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագիծ, որտեղ ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը:
Այցելության ընթացքում Հասանովը հանձնարարել է կանխել հայկական կողմի գործողությունները՝ կիրառելով բոլոր տեսակի կրակային միջոցներ:
Այստեղ կարևոր հրամանը՝ կիրառել բոլոր տեսակի կրակային միջոցներն է, քանի որ նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչի արդյունքում ստանում են դրան արժանի պատասխան հայկական կողմից ու արդյունքում տուժում են թեʹ զինվորականները, թեʹ սահմանամերձ գյուղերի ադրբեջանցի բնակիչները:
Գլխից բարձր թռնելու փորձ կատարող պաշտպանության նախարարը զորավարժության ընթացքում զինծառայողներին շարեց ու խոստացավ, որ հասնելու են Շուշի:
Խոստումը, իհարկե, ադրբեջանցիների շրջանում լայն արձագանք գտավ, բայց դե Շուշի հասնելն իրենց մոտ սահմանափակվում է դրա մասին միայն մտածելով ու նախադասության տառերի հերթականությամբ շարվելով, դրա համար Հասանովը կփորձի առաջնագծում մի քիչ իրավիճակ լարել, հաշվի չառնելով, որ դրա արդյունքում սեփական բանակի զինծառայողները և գյուղացիները որոշակի վնասներ կկրեն»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին:Մասնավորապես զորավարժության ընթացքին…
Gepostet von Ashot Asatryan am Donnerstag, 23. Mai 2019