Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության նախարարը Ֆեյսբուքում հարցում է անում ծխելու վերաբերյալ։ Չէ, ես լուրջ եմ ասում, Ֆեյսբուքում։ Այսինքն, կարևորագույն ու երիցս քննարկված օրենքի հետազոտության գործիքը ֆեյսբուքն է))։ Փաստարկների մասով խոսելն այլևս անիմաստ է։ Գանք մի քանի մանիպուլյացիաներին, որոնք նա անում է.
Ա. Փակ տարածքում ծխելու կողմնակիցներ։ Որևէ մեկը, այդ թվում ես, չի ասում, որ պետք է ծխել փակ տարածքներում։ Բնական է, որ սննդի օբյեկտներում, մանկական սրճարաններում և այլն, կտրուկ արգելել է պետք։ Ռեստորանների պարագայում հարկ է սահմանել ծխողների ու չծխողների սրահ։ Վաղուց այդ փորձը կա։ Ու իրական, պատով կամ ապակիով առանձնացված։ Խնդիր է միայն փաբերի ու բարերի պարագան, որոնց պետք է տալ ազատ ծխախոտային քաղաքականություն վարելու իրավունք, սահմանելով շատ լավ օդափոխության համակարգերի չափանիշներ։ Ի դեպ, շատ սեփականատերեր սրան համաձայն են։
Բ. Երեխաներ, հղի կանայք։ Վաղուց փորձված մանիպուլատիվ հնար է, որը կիրառվում է մարդկանց հուզական զգացմունքների վրա ազդելու նպատակով։ Գիտակից մարդը, այսպես, թե այնպես, չի ծխում նրանց մոտ։
Գ. ֆեյսբուքյան հարցման արդյունքները կարող են կիրառվել որպես հիմնավորում, որն ինքնին ծիծաղելի է։ Դա նույնն է, որ ես իմ պատին հարցում անեմ, թե ի՞նչ եք կարծում, ես վատ մարդ եմ, թե լավ։
Շատերը, գոնե կոմպլիմենտարիզմից ելնելով, չեն նշի որ վատ մարդ եմ, բայց դրանով իրական արդյունք չեմ ստանա։
Հ.Գ. անցան ամիսներ, որևէ հիմնավոր հետազոտություն կամ փաստարկ չտեսա ԱՆ կողմից։ Միայն մերկապարանոց պնդումներ են, առանց գիտական հիմքերի։ Տվեք ինձ մահվան վկայան, որտեղ գրված կլինի. մեռավ ծխելուց»։
Առողջապահության նախարարը Ֆեյսբուքում հարցում է անում ծխելու վերաբերյալ։ Չէ, ես լուրջ եմ ասում, Ֆեյսբուքում։ Այսինքն,…
Gepostet von Vahram Toqmajyan am Freitag, 24. Mai 2019