
Լարսի անցակետը մայիսի 26–ին, ժամը 05:00-17:00–ն փակ է լինելու: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Նա նշել է, որ անցակետի փակումը պայմանավորված է Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով։
Նախարարությունը հորդորում է բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկությունը: