Ո՞վ կլինի մշակույթի փոխնախարարը. Թուխիկյանի թեկնածությունն է քննարկվում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ո՞վ կլինի մշակույթի փոխնախարարը. Թուխիկյանի թեկնածությունն է քննարկվում. armeniasputnik.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակույթի փոխնախարարի պաշտոնի համար քննարկվում է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարինե Թուխիկյանի թեկնածությունը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը` նշելով, որ մշակույթի ոլորտում պետք է լինի 2 փոխնախարար։

Պատգամավորը տեղեկությունի չի հերքել։

«Թեթև քննարկում է եղել, բայց պատասխան և վերջնական որոշում դեռ չկա ո՛չ իմ կողմից, ո՛չ կառավարության»,– ասել է նա պարբերականին:

Ըստ թերթի` գործադիր տեղափոխվելուց առաջ Թուխիկյանը «որոշ հարցեր» պետք է ճշտի, որից էլ կախված, կորոշի՝ տեղափոխվե՞լ, թե՞ ոչ․ «Աշխատանքի հետ կապված հարցեր են, անշուշտ»։

Թղթակիցը հարցրել է` մտածում եք, որ գործադիրում աշխատանքն ավելի՞ ծանրաբեռնված է։ «Ոչ։ Իհարկե, ավելի ծանր է, ավելի քիչ է վարձատրվում, հարցը դա չէ, այլ աշխատանքի, լիազորությունների մասին է, ես երբեք ծանրությունից չեմ վախեցել»,– ասել է Թուխիկյանը։

«Իսկ գուցե պետք է ճշտեք՝ լինելու եք «տեղապահ» փոխնախարա՞ր, թե՞ ոլորտի քաղաքականություն մշակող։ «Ես կպատասխանեմ այսպես, որ եթե իմ պատկերացումները և կառավարության կամ նախարարի պատկերացումները նույն ուղղության են, մեր տեսլականը մեծ հաշվով նույնն է, այդ դեպքում չի բացառվում։ Այդ հարցերը դեռ բաց են, դրա համար եմ ասում, որ վերջնական չէ»»,– գրում է թերթը։

Հիշեցնենք` Թուխիկյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

armeniasputnik.am



Նման նյութեր