Վենգեր. Արսենալի ու Չելսիի երկրպագուների համար ԵԼ-ի եզրափակիչը մղձավանջ է լինելու
Advertisement 1000 x 90

Վենգեր. Արսենալի ու Չելսիի երկրպագուների համար ԵԼ-ի եզրափակիչը մղձավանջ է լինելու

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցող թիմերի՝ «Արսենալի» ու «Չելսիի» երկրպագուների վիճակի մասին: Մայիսի 26-ին թիմերը գավաթի համար կպայքարեն Բաքվում.

«Թիմերը խնդիրների չեն հանդիպում: Նրանք ապրում են իդեալական պայմաններում, մեկնում են անձնական ինքնաթիռներով, որտեղ նստում են բիզնես-դասի բազկաթոռներին:

Իրավիճակը ազդում է միայն երկրպագուների վրա: Նրանց համար այդ ուղևորությունը ու եզրափակիչը մղձավանջ է լինելու»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Նախկինում նշվում էր, որ լոնդոնյան ակումբները խնդիրներ են ունեցել տոմսերի վաճառքի հետ: Ակումբներին տրամադրված 11600 տոմսերից ընդհանուր առմամբ վաճառվել է միայն 5.5 հազարը:

armsport.am