«Երեկ Հանրայինի եթերում Հայկ Մարտիրոսյանը համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը…»
Advertisement 1000 x 90

«Երեկ Հանրայինի եթերում Հայկ Մարտիրոսյանը համարձակվել է անել հետևյալ արտահայտությունը…»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան փող է տարեկան ծախսում Ադրբեջանը հակահայկական քարոզչության վրա։ Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան գումար պատրաստ կլիներ վճարել Ադրբեջանը, որպեսզի այդ քարոզչությունը կազմակերպվեր Հանրային հեռուստաալիքի եթերում։ Ուստի այս գրառումս խնդրում եմ թարգմանել ադրբեջաներեն ու ուղարկել հասցեատիրոջը.

«Հատկացնել հաստիքացուցակով սահմանված չափով գումար Հայկ Մարտիրոսյանին՝ հակահայկական քարոզչության, Արցախի իշխանությունների լեգիտիմության եւ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության ճանաչման խարխլման համար կատարված գործողությունների համար։ Հաշվի առնելով նախաձեռնողականությունը՝ վճարել նաեւ հավելավճար՝ հոնորարի 50%-ի չափով։»

Օգնենք Հայկ Մարտիրոսյանին ստանալ իր հասանելիք գումարը։

Երեկ Հանրայինի եթերում Արմեն Դուլյանի հաղորդման շրջանակներում Հայկ Մարտիրոսյանը համարձակվել է անել հետեւյալ արտահայտությունը. «…Արցախի ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ նախագահները…»:

Հ.Գ. Զարմանալու ոչինչ չկա, որովհետեւ եթե ՀՀ վարչապետը իրեն թույլ է տալիս փնտրել դավադիր պատերազմ հրահրողներ եւ հրադադարի ռեժիմը խախտողներ Արցախի իշխանությունների մեջ, ապա սա խիստ տրամաբանական զարգացում է»։

Պատկերացնու՞մ եք, թե ինչքան փող է տարեկան ծախսում Ադրբեջանը հակահայկական քարոզչության վրա։ Իսկ պատկերացնու՞մ եք, թե…

Gepostet von Hayk Mamijanyan am Samstag, 25. Mai 2019



Նման նյութեր