Այս տարի շուկայում կլինի iPhone-ի 11 մոդելը
Advertisement 1000 x 90

Այս տարի շուկայում կլինի iPhone-ի 11 մոդելը

Այս թիվը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներում գործող օպերատորներն ունեն բջջային կապի իրենց առանձնահատկությունները, իսկ Չինաստանի դեպքում պատրաստվում է սմարթֆոնի 2 SIM քարտ ունեցող տարբերակ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների բազայում հայտնվել են Apple-ի սմարթֆոնների նոր մոդելներ, հայտնում է 9to5mac-ը:

Ցուցակը ներառում է հետևյալ համարները՝ A2111, A2160, A2161, A2215, A2216, A2217, A2218, A2219, A2220, A2221 և A2223, բոլորն անվանում են «Apple-ի կողմից պիտակավորված սմարթֆոններ»:

9to5mac-ում նշվում է, որ A2111, A2161, A2215 մոդելները պատկանում են iPhone XR շարքին: Մնացած մոդելները iPhone XI-ի և iPhone XI Max-ի համար են:

Այս աշնանը սպասվում է նոր iPhone-ի պաշտոնական ներկայացումը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ արտաքուստ սարքերը չեն ստանա խոշոր փոփոխություններ: Հիմնական նորարարությունը կլինի միայն եռակի տեսախցիկը (կամ կրկնակի XR-ի շարքի դեպքում), որը կտեղադրվի մեծ քառակուսի հարթակում:

Սիրարփի Աղաբաբյան