ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը պետական պարգեւների հանձնման արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Կրեմլյան Եկատերինինյան դահլիճում, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին արգելել է շամպայն խմել։
Պուտինը Սիմոնյանին հանձնել է Ալեքսանդր Նեւսկու անվան շքանշան, իսկ միջոցառումից հետո, երբ հյուրերին շամպայն էին հյուրասիում թույլ չի տվել խմել, ուշադրություն դարձնելով նրա հղիությանը։
«Ձեզ չի կարելի։ Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք, դուք հղի եք», – նշել է նախագահը։
Սիմոնյանը նախագահին ասել է, որ կրկին «ոչ հատուկ» է հղիացել։ Այնուհետեւ Պուտինը նշել է, որ «անհայտ է, թե ինչն է ավելի կարեւոր»․ երեխաները, թե շքանշանը։ Սիմոնյանն էլ ի պատասպան ասել է, որ ամենակարեւորը երեխաներին այնպես դաստիարակելն է, որպեսզի նրանք էլ հենց այդ դահլիճում շքանշան ստանան։
View this post on Instagram