40 դանակ
Advertisement 1000 x 90

40 դանակ

Հնդկաստանի Գուրդասպուր քաղաքում բժիշկները վիրահատության ժամանակ տղամարդու ստամոքսից հանել են 40 դանակ:

42-ամյա տղամարդը հոսպիտալիզացվել էր ստամոքսի ցավերի և թուլության գանգատներով: Հիվանդանոցի տնօրեն Ջիտանդերա Մալհոտրան պատմել է, որ հիվանդի ռենտգենյան հետազոտությունը ցույց է տվել, որ նրա ներսում գտնվում է ինչ-որ «հոծ զանգված»:

Հիվանդը խոստովանել է, որ երկու ամսվա ընթացքում զգացել է սեղանի սպասք կուլ տալու «անվերահսկելի ցանկություն», քանի որ իրեն դուր է եկել դրանց համը:

Դրանից հետո հիվանդին հաջողությամբ վիրահատել են` ստամոքսից հանելով 40 դանակ, և մոտ ժամանակներս նա դուրս կգրվի հիվանդանոցից:  Այդ մասին հայտնում է Telegraph-ը:



Նման նյութեր