««Дурак с инициативой»: Որեւէ սխալ բան չկա, երբ մի խումբ քաղաքացիներ հավաքվում են մայրաքաղաքի կենտրոնում եւ սատարում են մեկին, քննադատում կամ դատապարտում մյուսին, ի վերջո Հայաստանն ազատ երկիր է, ոչ Ադրբեջան է, ոչ էլ Ռուսաստան։
Սովորաբար, այդ քաղաքացիներին կոչում են ակտիվիստ, նրանց գործունեությունն՝ ակտիվիզմ։ Դա միայն դրական է։
ԲԱՅՑ։
Երբ խոսափող ու եւս մի տաս հոգի ունկնդիր տեսնելիս այդ խոսափողից խոսողը սկսում է լռճկվել ու անպատասխանատու բաներ դուրս տալ, որոնք անցնում են Քրեական օրենսգրքով սահմանված կարմիր գծերը, ապա նա կրկնակի վնաս է հասցնում։ Նախ, նա արժեզրկում է այն ամենը, հանուն ինչի նա դուրս է եկել հրապարակ եւ ելույթ է ունենում, եւ երկրորդը, նա անպատասխանատու լափառոշությունը դարձնում է քաղաքականության եւ քաղաքացիական ակտիվիզմի հոմանիշ։ Իսկ դա մարտահրավեր է քաղաքականապես ակտիվ հասարակությանը եւ քաղաքացիական իդեալներին։
Եվ ուրեմն, իմ հարկերով վարձատրվող իրավապահները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ իրավական գնահատական տալ «քարով գլուխ ցխելու» կոչերին։ Իսկ այդ քաղաքացուն կոչ կանեմ հրապարակային ներողություն խնդրել հասարակությունից իր պահվածքի համար։ Ազատ Հայաստանում հարցերը քարով գլուխ ցխելով չէ, որ լուծվում են եւ պետք է լուծվեն։ Մի հատ տեղը բերեք, թե ինչ եք խոսում, որտեղ եք խոսում, ու խոսում եք, որ ի՞նչ անեք։
Ավելի լավ է լռեք, ու մարդիկ կարծեն, որ դուք հիմար եք, քան խոսեք, ու մարդիկ դրանում համոզվեն (С)»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։