«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնապես դիմել ենք Գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն՝ Սերժ Սարսգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ կաշառակերության հիմքով։ Սա զանգվածային լրատվամիջոցներով կատարված հայտարարություն է հանցագործության մասին, որին օրենքով իրավապահները պարտավոր են ընթացք տալ։ Հաղորդում հանցագործության մասին. 2018թ. հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց՝ գործարարներն իր հետ հանդիպմանը խոստովանել են, որ ճամպրուկներով փողեր են տարել Բաղրամյան 26. «Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին հանրապետության գործող վարչապետը հրավիրել է և ասել՝ հարգելի՛ գործարարներ, ես չգիտեմ՝ դուք ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք բոլոր այդպիսի պարտականություններից։ Ես հարցրել եմ՝ եղե՞լ է այսպիսի մեխանիզմ, և իրենք ասել են՝ եղել է, ես ասել եմ՝ դուք ազատված եք այդ մեխանիզմից»:
Դիմել ենք Գլխավոր դատախազություն և ՀՔԾ՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով». Հայկ Գրիգորյան
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ