Թուրլըխանովի գավաթ․ Արթուր Ալեքսանյանը նվաճել է չեմպիոնական տիտղոսը
Advertisement 1000 x 90

Թուրլըխանովի գավաթ․ Արթուր Ալեքսանյանը նվաճել է չեմպիոնական տիտղոսը

Մայիսի 25-26-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվեց Բոլաթ Թուրլըխանովի անվան Գավաթի խաղարկությանը, որին մասնակցեցին հունահռոմեական ոճի հայ ըմբիշները։

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ մրցավայր էին մեկնել Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Արթուր Շահինյանը, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հայ ըմբիշներից հաջող հանդես եկավ միայն Արթուր Ալեքսանյանը՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։ Մրցումային առաջին օրն Արթուրը տոնեց 4 հաղթանակ և դուրս եկավ եզրափակիչ։ Այսօր կայացած վճռորոշ գոտեմարտում «ճերմակ արջը» 3-1 հաշվով հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինին՝ նվաճելով ոսկե մեդալ։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալներ նվաճեցին Ռուսաստանի ներկայացուցիչներ Նիկիտա Մելնիկովը և Դանիլա Սոտնիկովը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները Ալմաթիից կվերադառնան ձեռնունայն։

armsport.am