«Սա նշանակում է, որ ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը վերսկսվելու է 2022-ից». Անահիտ Բախշյան
Advertisement 1000 x 90

«Սա նշանակում է, որ ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը վերսկսվելու է 2022-ից». Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախարարությունը նախատեսում է, որ փոփոխությունները մինչև 2020-ն արդեն ամբողջությամբ ավարտուն տեսքի բերած կլինեն: Ուսուցիչները կվերապատրաստվեն նոր գործիքակազմով, նոր ծրագրերով: Սակայն պարոն Արշակյանը չի ասում, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի առաջարկվող փոփոխությունների նախագծի մեջ գրված է․

«Հիմք ընդունելով վերոգրյալը՝ նպատակահարմար չէ մինչև 2022-ն իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ և ատեստավորումներ գործող ծրագրերի շրջանակներում, քանի որ նոր ծրագրերի հաստատումից հետո անհրաժեշտություն կառաջանա իրականացնելու նոր վերապատրաստումներ՝ նոր ծրագրերին համապատասխան, ինչը բացի բովանդակային խդիրներից կառաջացնի նաև տվյալ գործընթացի համար հատկացվող անարդյունավետ ֆինանսավորման խնդիր»: Սա նշանակում է, որ ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման գործընթացը, լավագույն դեպքում, վերսկսվելու է 2022-ից, որից հետևում է, որ դեռ առնվազն 3 տարի ուսուցիչները չեն կարողանալու ստանալ որևէ մեթոդական օգնություն, այսինքն մեր կրթության ոլորտի առանց այդ էլ կաթող տանիքը լրիվ քանդվի՞, բա սա նորմա՞լ է»։



Նման նյութեր