ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ անցկացնել Թեհրանի հետ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է գնալ բանակցությունների, եթե դրան պատրաստ են նաև Իրանում:
«Ոչ ոք չի ուզում, որ սարսափելի բաներ կատարվեն»,- ավելացրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ իր աջակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի Իրան կատարելիք այցին:
Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄն նախագահը ողջունել է միջնորդական առաքելությամբ Ճապոնիայի վարչապետի Իրան այցը: