«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում հանդիպումների արդյունքում հավաքագրել է 600 հազար դոլար
Advertisement 1000 x 90

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում հանդիպումների արդյունքում հավաքագրել է 600 հազար դոլար

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն ԱՄՆ-ում ունեցած հանդիպումների արդյունքում հավաքել է 600 հազար դոլար: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը։

«Այցի շրջանակում եղել ենք Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Մեմֆիսում և Նյու Յուրքում։ Ունեցանք գալա ընթրիքներ: Եվ հիմնադրամի համար հիմնական դրամահավաքն արվեց հենց այդ գալա ընթրիքների միջոցով, որտեղ ներկայացվեց «Ժպիտների քաղաք»-ի գործունեությունը: Պատմեցինք, թե ինչ ենք անում, ինչ նախագծեր ունենք հետագայւմ: Ընդհանուր առմամբ, հավաքագրվեց մոտ 600 հազար դոլարի կարգի գումար: Դրանք հավաքագրելու և փոխանցելու հետ կապված գործընթացներ կան դեռ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կստանանք գումարը»,- ասաց Դեմիրճյանը:

Այցի կարևորագույն կետերից մեկը նա համարեց Մեմֆիսում Սուրբ Հուդա մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոն այցը: Հիվանդանոցն այսօր աշխարհում լավագույններից է համարվում, և ստեղծվել է Սուրբ Հուդայի գլոբալ միությունը, որտեղ Հայաստանը հանդես է եկել որպես առաջին անդամակցող երկիր: Դեմիրճյանի խոսքով՝ միության շրջանակներում տարատեսակ համագործակցություններ կունենանք թե վերապատրաստման, թե հետազոտական աշխատանքների առումով:



Նման նյութեր