Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում սմարթ հեռուստացույցների արտադրություն բացել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Իրանական ընկերությունը մտադիր է Հայաստանում սմարթ հեռուստացույցների արտադրություն բացել. armeniasputnik.am

Իրանական ընկերությունը Հայաստանում սմարթ հեռուստացույցներ կհավաքի։ Ձեռնարկության ստեղծման մասին հուշագիրն այսօր ստորագրեցին «Հայկական դասուգ» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աթայանն ու Parlar Soph Asia Co.–ի ներկայացուցիչ Ջաֆար Սոպհի Գեշալագին։

Ստորագրման արարողությունը կայացավ Սյունիքի մարզի Տաթև գյուղում կազմակերպված ներդրումային համաժողովի ժամանակ, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտադրամասը կգործի Կապանում։ Իրանական ընկերությունը նախատեսում է 2 մլն դոլարի ներդրում անել։

Ինչպես նշեց Գեշալագին, ընկերությունը մտադիր է Հայաստանում արտադրել հեղուկ բյուրեղյա և սմարթ հեռուստացույցներ։

«Այս նախագիծը կօգնի նոր աշխատատեղեր բացել ու ևս մի խթան կդառնա հայ–իրանական համագործակցության զարգացման համար։ Ծնունդով Թավրիզից եմ, մեր քաղաքում հայերն ու իրանցիները դարեր շարունակ համերաշխ ապրում են, հարգում են միմյանց։ Սա հիանալի հիմք է համատեղ աշխատանքի համար», – ավելացրեց նա։

Հետագայում ընկերությունը մտադիր է հեռուստացույցներն արտահանել նաև ԵԱՏՄ այլ երկրներ (հաշվի առնելով, որ այստեղ դրանք հնարավոր կլինի տեղափոխել առանց տուրքերի և ուշացումների)։

Նշենք, որ Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերին գործարկվեց հեռուստացույցների հավաքման առաջին գործարանը։ IMG անվանումը ստացած ձեռնարկությունը հիմնվեց սիրիահայ գործարար Արթին Վարդանյանի և լիբանանահայ գործարար Նիկոլաս Թավիլի (նա նաև Հայաստանում «Սանիթեք» ընկերության ղեկավարն է) միջոցներով։

armeniasputnik.am