Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել
Advertisement 1000 x 90

Հայտնի մարդկանց մտքերը, որ ստիպում են մտածել

Հասկացել եմ, որ մարդիկ մոռանում են ասածներդ, մարդիկ մոռանում են արածներդ, բայց մարդիկ երբեք չեն մոռանում՝ ինչպես ես ստիպել իրենց զգալ: ~ Մայա Էնջելոու

Հիշիր՝ կարևոր չէ, թե քո կարծիքով որքան լավն ես դու, երբեք այնքան լավը չես, որ կարողանաս վերևից նայել մարդկանց: Երբեք: Փոլ Ուոքեր 

Ես հասկացել եմ, որ խիզախությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ վախը հաղթահարելը: Համարձակ է այն մարդը, որը ոչ թե վախ չի զգում, այլ որը հաղթահարում է այն: Նելսոն Մանդելա 

Մեր կյանքը սկսում է ավարտվել այն օրը, երբ սկսում ենք լռել այն ամենի մասին, ինչը կարևոր է: Մարտին Լյութեր Քինգ 

Եթե ներքին ձայնդ ասում է, որ «չես կարող նկարել», ապա խնդրեմ՝ նկարիր և այդ ձայնը կլռի: ~ Վինսենթ Վան Գոգ

Բոլորը մտածում են աշխարհը փոխելու մասին, բայց ոչ ոք չի մտածում փոխվելու մասին: ~ Լև Տոլստոյ 

Ձգտի՛ր լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր: ~ Ալբերտ Էյնշտեյն 

Դեմքդ միշտ արևի ճառագայթների ուղղությամբ պարզիր և ստվերները կընկնեն քո ետևում: Ուոլթ Ուիթմեն 

Կյանքդ կարճ է, ուրեմն մի վատնիր այն ուրիշի կյանքով ապրելու վրա: Սթիվ Ջոբս

Որքան էլ դժվար լինի կյանքը, միևնույն է՝ կգտնվի մի բան, որը կարող ես անել ու հաջողել: Սթիվեն Քինգ

Քեզ համար երկու կարևոր օրերն են ծննդյանդ օրն ու օրը, երբ հասկանաս, թե ինչու ես ծնվել: Մարկ Տվեն 

Երջանկությունը պատրաստի բան չէ, այն ստեղծվում է քո գործողություններից: Դալայ Լամա

Երբ երջանկության մի դուռ փակվում է, բացվում է մյուսը, սակայն հաճախ մենք այնքան երկար ենք նայում այդ փակված դռանը, որ չենք նկատում այն երկրորդ դուռը, որ բացվել է մեզ համար: ~ Հելեն Քելլեր

Եթե նայես կյանքում ունեցածիդ, ապա կունենաս ավելին, իսկ եթե նայես այն ամենին, ինչ չունես կյանքում, ապա երբեք բավական բան չես ունենա: Օփրա Ուինֆրի 

Միայն նրանք, ովքեր կարող են ռիսկի դիմել ու գնալ մինչև վերջ, կարող են պարզել, թե որքան հեռուն կարող է մարդ գնալ: ~ Թոմաս Սթերնս Էլիոթ

Սեփական երազանքներդ կառուցիր, թե չէ ինչ-որ մեկը քեզ կվարձի իր երազանքները կառուցելու համար: Ֆարահ Գրեյ

Ամենալավ վրեժխնդրությունն ահռելի հաջողության հասնելն է: Ֆրենկ Սինատրա 

Մեր որոշումներն են ցույց տալիս, թե ով ենք մենք իրականում, այլ ոչ թե մեր կարողությունները: Ջոան Ռոուլինգ

Հավատա, որ կարող ես ու գործի կեսն արված կլինի: Թեոդոր Ռուզվելտ

Մեր բոլոր երազանքները կարող են իրականանալ, եթե խիզախություն ունենանք դրանք զարգացնելու: Ուոլթ Դիսնեյ:

vnews.am