
Սյունիքում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային համաժողովը և Expo ցուցահանդեսը:
Միջոցառմանը մասնակցելու համար Սյունիք է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համաժողովին կմասնակցեն նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից ժամանած գործարարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային կառույցների ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:
«Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ: