Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցը փոխելուց հետո առաջին անգամ կերևա հանրությանը։
Այսօր երեկոյան, «Էրեբունի» պլազա հյուրանոցում նա փակ հանդիպում կունենա իր համակիրների, հիմնականում քաղակտիվիստների հետ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը, իր համակիրների անելիքները և հավանական զարգացումները։
Հանդիպումը չի լուսաբանվելու, թերևս միայն սեղմ հաղորդագրություն կտրվի, սեփական լրատվամիջոցների կողմից։