Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները. վրացի ակտիվիստները` Դավիթ Գարեջիում. yerkir.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները. վրացի ակտիվիստները` Դավիթ Գարեջիում. yerkir.am

Դավիթ Գարեջի վանական համալիրում այս պահին բողոքի ակցիա իրականացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել՝ այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է:

Ակցիայի մասնակիցներից Լեյբորիստական կուսակցության անդամ Դաթո Չխիրտիշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշեց, որ, իրենց ունեցած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմն այսօր որոշել է Դավիթ Գարեջիի վանական համալիրում նշել Ադրբեջանի անկախության օրը, ինչը իրենք թույլ չեն տա, քանի որ տարածքը վրացական է:

Ակցիայի մասնակիցները լրատվամիջոցի հետ զրույցում ասել են, որ օրեր առաջ բերդի վրա իրենց կողմից բարձրացված Վրաստանի դրոշը հեռացվել է, ուստի այդ հարցով իրենց բողոքն ուղղված է նաև Վրաստանի կառավարությանը:

Հասարակական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նշում է՝ թույլ չեն տալու, որ Ադրբեջանն օկուպացնի Գարեջիի համալիրը․ «Գարեջին դա Վրաստանն է, Չիչխիտուրին Վրաստանն է։ Ո՛չ «Սոկար»-ի դոլարներին, ո՛չ Գարեջիի օկուպացիային»։

Հիշեցնենք՝ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի անապատի վանքը։

Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:

yerkir.am



Նման նյութեր