
Կանադայի Ալբերտա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 5 հազար մարդ: CTV-ն տեղեկացնում է, որ հրդեհը տարածվել է 127 հազար հա տարածքում: Մարդիկ տարհանվել են մի քանի շրջաններում օդի աղտոտվածության և տեսանելիության նվազման հետևանքով: Հրդեհի կանխման հարցերով պատասխանատու Սքոտ Էլիոտտի խոսքով, քամու ուղղության փոփոխությունը կարող է հանգեցնել կրակի տարածման հյուսիս և հյուսիսարևելյան ուղղությամբ: Կրակը հանգցնելու գործընթացում ներգրավվել են 600 հրշեջ, 28 ուղղաթիռ, 8 հակահրդեհային ինքնաթիռ և այլ հատուկ տեխնիկա: Հրդեհի հետևանքով մի քանի ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ: