Ինչո՞վ է կարևոր Հայաստանը Չինաստանի համար և հակառակը. փորձագետի դիտարկումը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է կարևոր Հայաստանը Չինաստանի համար և հակառակը. փորձագետի դիտարկումը. armeniasputnik.am

Հայ-չինական հարաբերությունները վերջին շաբաթներին զգալի վերելք են ապրում։ Մայիսի կեսերին պաշտոնական այցով Պեկին էր ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մոտ երկու շաբաթ անց Երևան է եկել Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ինը։ Այդ ակտիվացումը Վահագն Խաչատրյանը կապում է Հայաստանի համար չինական վեկտորի կարևորության և հակառակը` Պեկինի համար Երևանի տարածաշրջանային նշանակության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ հիմա լավ հեռանկարներ են ուրվագծվում հետաքրքիր նախագծերի համար։

Չինաստանը, ինչպես հայտնի է, առաջ է մղում «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» մասշտաբային նախագիծը, որն առնչվում է Հարավային Կովկասի հետ։ Հայաստանը և հարևանները ձգտում են մասնակցել այդ նախագծին, և Խաչատրյանի խոսքով՝ հայ-չինական համագործակցությունը ենթարկվում է այդ նախագծի տրամաբանությանը։

«Չինաստանի համար Հայաստանի կարևորության մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ Երևանում կառուցվում է տարածաշրջանում ամենամեծ չինական դեսպանատունը։ Այդ շինարարության մասշտաբները խոսում են իրենց մասին։ Հայաստանում նաև գործում է դպրոց, որտեղ խորացված ուսումնասիրում են չինարեն։ Կարծում եմ, որ այդ երկու գործոնները խոսում են մեր երկրի հետ տնտեսության և քաղաքականության մեջ երկարաժամկետ գործընկերություն կառուցելու Պեկինի մտադրության մասին», – նշեց տնտեսագետը։

Չինաստանի հետ համագործակցությունը թույլ կտա Հայաստանին զգալիորեն բարելավել ենթակառուցվածքները։ Այդ երկրի իշխանությունը դեռ Փաշինյանի պեկինյան այցի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է ներդրում ունենալ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության մեջ։

Ամբողջությամբ՝  armeniasputnik.am



Նման նյութեր