ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի քաղաքացիներ, Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել Հարկային օրենսգրքի նախագիծը։ Տեղեկացնեմ, որ նախագծի հետ կապված ավելի քան 1 տասնյակ առաջարկներ եմ ուղարկել կառավարություն և հուսով եմ` դրանք կընդունվեն։ Այժմ համառոտ ներկայացնեմ Հարկային նոր օրենսգրքով նախատեսված հիմնական բարելավումները։
1. ԱԱՀ-ի շեմը 58,35 մլն-ից կդառնա 115 մլն դրամ՝ ընդ որում հետադարձ ուժով 2018-ի համար։
2. Կվերանա եկամտահարկի եռաստիճան համակարգը և ներկայիս գործող 23%, 28% և 36% դրույքաչափերին 2019-ի սեպտեմբերի 1-ից փոխարինելու է մեկ միասնական դրույքաչափ՝ 23%։
3. Մինչև 2023-ը եկամտային հարկի դրույքաչափն աստիճանաբար նվազեցվելու է մինչև 20%՝ այսպիսով նվազելով բոլոր աշխատակիցների համար։
4. Ինքնազբաղված անձանց համար գործող առավելագույն 9 մլն դրամ սահմանաչափը կբարձրանա և կդառնա 24 մլն դրամ, քանի որ այսուհետ նրանք կհամարվեն միկրոձեռնարկատիրական սուբյեկտ։
5. Ընտանեկան ձեռնարկատիրության համար գործող առավելագույն 18 մլն դրամ սահմանաչափը կբարձրանա և կդառնա 24 մլն դրամ, քանի որ այսուհետ նրանք կհամարվեն միկրոձկռնարկատիրական սուբյեկտ։
6. Միկրոձեռնարկատիրական սուբյեկտները (մինչև 24մլն շրջանառություն), ըստ էության, ազատվում են բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։
7. Շահութահարկի դրույքաչափը 20%-ից դառնում է 18%։
8. Օտարերկրյա քաղաքացիների դիվիդենտները գործող 10%-ի փոխարեն հարկվելու են 5%-ով»։