«Փորձեք, տիկնայք և պարոնայք, փորձեք․․․ մինչև փորձանք»
Advertisement 1000 x 90

«Փորձեք, տիկնայք և պարոնայք, փորձեք․․․ մինչև փորձանք»

Ավոտիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ . «ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԵՐԱՓԱԿԻՉ
(Խորհուրդ խաղաղության նվիրյալներին)

«Արսենալի» ֆուտբոլիստ, մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի Եվրոպայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը, այսօր չմասնակցելու փաստը ցույց է տալիս, որ հայաստանյան խաղարարարներն այնքան էլ արդյունավետ չեն աշխատում։

Չէ՞ որ բազմաթիվ ջանքերն, օրինակ՝ «խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը», «խաղաղության դեպքում այլևս զոհեր չեն լինի», «խաղաղության դեպքում ադրբեջանցի գյուղացիները հայկական գյուղերում նուռ կվաճառեն և գյուղի խանութից հայկական կոնյակ կառնեն» և այլն, ցավոք Ադրբեջանի հանրության կողմից չընկալվեց։ Կարծում եմ, մեր խաղարարարներն այսուհետ էլ ավելի մեծ ակտիվություն պետք է ցուցաբերեն և նոր կրեատիվ մոտեցումներ մշակեն ադրբեջանցիներին հաճոյանալու համար։

Հատկապես, նույն «խաղաղության» համատեքստում, մեր առաջադեմ, սկզբունքային, խաղարարարները պետք է փութաջանորեն ավելի սրեն արցախցի-հայաստանցի հարցը՝ այն դարձնելով լուրջ հակասություն և ավելի խիստ հայտարարեն, որ Արցախի հարցը, միայն արցախցիներինն է և մենք՝ հայաստանցիներս, մեր եղբայր ադրբեջանցիների հետ որևէ խնդիր չունենք։
Փորձեք, տիկնայք և պարոնայք, փորձեք․․․ մինչև փորձանք»։

ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱՅԻ ԵՐԱՓԱԿԻՉ(Խորհուրդ խաղաղության նվիրյալներին)«Արսենալի» ֆուտբոլիստ, մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի…

Gepostet von Avetik Ishkhanyan am Dienstag, 28. Mai 2019



Նման նյութեր