«Նոր հայեր» թիմը նվաճել է Ուրախների և հնարամիտների ակումբի 55-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական մրցույթի գավաթը։
rusarminfo.ru-ի հաղորդմամբ, մրցութային խաղը կայացել է Մոսկվայում: Հաղթանակի մասին լուրն ու լուսանկարները իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաև թիմի մասնակից Արմեն Պետրոսյանը:
Նոյեմբերի 12-ին Կրեմլյան պալատում կայացել է ՈւՀԱ 55-ամյակին նվիրված «Մոսկվայի քաղաքապետի գավաթի» առաջնությունը, որին մասնակցել են ակումբի ելույթների պատմության ընթացքում առավել աչքի ընկած և հիշվող թիմերը:
magnis.news